Գինի
1993 թվականից ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագիրը (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ), իսկ այնուհետև` ԱԳԶԿ հիմնադրամը, նպաստել են հայկական գինիների արտադրության բնագավառի զարգացմանն ու բարելավմանը` կենտրոնանալով խաղողագործության, բերքահավաքի, գինեգործության և շուկայավարման ոլորտների վրա: Հատուկ ուշադրություն է դարձվել խաղողի տեղական սորտերից պատրաստված հայկական գինիների համար շուկայի նիշա զարգացնելու նախաձեռնություններին:
Հաշվի առնելով Հայաստանում մշակվող խաղողի հարաբերականորեն փոքր քանակությունը` ԱԳԶԿ -ն աջակցեց խաղողագործներին ընդլայնել արտադրական ծավալները և ապահովել խաղողի մշակման տեխնոլոգիաների համապատասխանությունը: Բերքահավաքի ու էտի կատարելագործված մեթոդների և արդի ոռոգման համակարգերի կիրառումը հանգեցրեց խաղողի բերքի ծավալների աճին և հայկական գինիների որակի բարելավմանը: Ցուցաբերելով տեխնիկական և ֆինանսական աջակցություն` ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ-ը, իսկ այնուհետև վերջինիս իրավահաջորդ ԱԳԶԿ հիմնադրամը, աջակցեցին Վայոց Ձորի շրջանում հայկական գինիների առաջին օրինակելի «բուտիկ» խանութի բացմանը, ներմուծված ֆրանսիական խաղողի սորտերի մշակմանը Տավուշի մարզում, ինչպես նաև հայկական գինիների արտահանման շուկաների բացմանը`Ռուսաստանից դեպի ԱՄՆ:
Վայոց Ձորում ԱԳԶԿ -ի կողմից ֆինանսավորված օրինակելի գինու գործարանները խթանեցին գինու «բուտիկների» բացման հզոր ալիք` շարունակելով տեղական գինիների արտադրության որակի և համապատասխանության չափանիշների բարելավման գործընթացները: Ագրոզբոսաշրջության միջոցով հայկական գինիների արտադրությունը խթանելու և դրանց տեսականին բազմազանեցնելու նպատակով` ԱԳԶԿ -ը կվերահսկի ընտրված գինու գործարաններում համտես-սրահների բացմանը` որպես ագրոզբոսաշրջության ծրագրի մաս:
Գինեգործության հատվածում ԱԳԶԿ -ի կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են`
- Խաղողի որակի բարելավում` տեխնիկական նոր սորտերի ներկայացման և ոռոգման ու բերքահավաքի արդի մեթոդների կիրառմանն աջակցելու միջոցով
- Համի և որակի բարելավում` դասընթացների կազմակերպման և տեխնոլոգիայի տարածման միջոցով
- Աջակցություն գինիների շշավորման և պիտակավորման ոլորտներում
- Աջակցություն խթանման/գովազդի նախաձեռնություններին
- Շուկայի զարգացում` ցուցահանդեսների և արտահանման աջակցության միջոցով
- Ագրոզբոսաշրջության զարգացում` գինու համտես-սրահների բացման և ճանապարհամերձ գովազդային վահանակների տեղադրման միջոցով: