Մսի Արտադրություն
ԱԳԶԿ-ի նախաձեռնությունները կենտրոնանում են տավարաբուծության, անասունների սպանդի և տրանսպորտային փոխադրման վրա, ներառելով ծառայությունների լայն տեսականի` գենետիկական հատկանիշների բարելավումից մինչև ուսուցողական դասընթացների կազմակերպում:
Տավարաբուծության բնագավառի զարգացմանն ուղղված ԱԳԶԿ-ի ծառայությունների համալիր փաթեթի շրջանակներում ներկայացվել են անասունների սպանդի արդի մեթոդներ, որոնք ուղղված են մսի որակի բարելավմանն ու ապահովությանը, իրականացվել են անասնաբուժական ստուգումներ, հոսքաջրերի մաքրման միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների ճիշտ կերակրման, խնամքի և պահվածքի թեմաներով դասընթացներ և այլ միջոցառումներ:
ԱԳԶԿ-ի նախաձեռնություններն ընդգրկում են մատակարարման ամբողջ շղթան` տավարաբուծությունից, գյուղատնտեսական կենդանիների պահվածքի (երեք կողմանի բացօթյա գոմերում) պայմաններից ու կենդանիների առողջությունից մինչև սպանդ, տրանսպորտային փոխադրում, վերամշակում, ապահով փաթեթավորում և մանրածախ վաճառքի խթանում: Մշակվել են նոր ապրանքներ, օրինակ` տավարի ջերկի, մսային արագ սննդի ուտեստներ` «սնեկ», և մինի-նրբերշիկներ): Սննդամթերքի ապահովության մասնագետները սերտորեն համագործակցել են մսամթերք վերամշակող ձեռնարկությունների հետ` արտադրության ընդլայնումը և սանիտարական պայմանների բարելավումն ապահովելու ուղղությամբ: Երևանի մսագործների/մսավաճառների համար կազմակերպված ԱԳԶԿ-ի դասընթացները նպատակաուղղված էին պատշաճ սանիտարական պայմանների պահպանմանը, մսի նախնական մշակման մեթոդներին: Մսամթերքի պահպանության բնագավառում սկսվում է ներդրվել արդի վակուումային փաթեթավորման տեխնոլոգիաները («Modified Atmosphere Packaging /MAP/), որոնք թույլ են տալիս երկարացնել մսամթերքի պահպանության ժամկետը` չկորցնելով կարևոր վիտամիններն ու սննդարար նյութերը: ԱԳԶԿ-ը կազմում է կատալոգներ և բրոշյուրներ իր առկա և պոտենցիալ հաճախորդների, ներմուծող ընկերությունների համար:
Մսի արտադրության բնագավառի զարգացմանն ուղղված ՔԱՐԴ-ի ծառայությունները ներառում են`
- Տավարաբուծության, անասնապահության և սպանդի գործելակերպերի բարելավում
- Պատշաճ սառնարանային փոխադրման շղթային կազմակերպում
- Նոր ապրանքի/արտադրանքի մշակում
- Մսի/մսամթերքի փաթեթավորում և իրացում
- Սանիտարական և ապահովության նորմերի պատշաճ պահպանում
- Արտադրանքի ապահովություն և ձեռնարկության կողմից սանիտարական նորմերի համապատասխանության ապահովում: