Ոռոգում
ԱԳԶԿ հիմնադրամը համագործակցում է Հայաստանի պետական գյուղատնտեսական համալսարանի (ներկայում` Հայաստանի ազգային ագրարային համալսարան /ՀԱԱՀ/), ՀԱԱՀ-ի Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում ջրի օգտագործման կառավարման հետազոտական կենտրոնի և Յուտայի նահանգային համալսարանի մասնագետների հետ` Հայաստանի տարբեր շրջաններում հողերի խոնավության մակարդակների մոնիթորինգի, գյուղական համայնքներում ջրհորների կառուցման, հին ջրատար խողովակների վերականգնման և ոռոգման նոր տեխնոլոգիաների ցուցադրման ուղղությամբ: Այդ համագործակցության շրջանակներում կառուցվել են ավելի քան 100 ջրհորներ: Կազմակերպվել են ջրօգտագործման կառավարման թեմաներով դասընթացներ, որոնք նպատակաուղղված են գործընկեր կազմակերպությունների և գյուղական համայքների բնակիչների կարողությունների հզորացմանը: Դասընթացները մշակվել են եղանակի կանխատեսման 6 էլեկտրոնային կայանների և 30 էլեկտրաէներգիայի չափիչների օգտագործմամբ նախապես իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա: Եղեգնաձորի և Տավուշի խողողի այգիներում տեղադրվել են կաթիլային ոռոգման համակարգեր` դրանց արդյունավետությունը շահագրգիռ կողմերին ցույց տալու նպատակով: Ի լրումն Սպիտակում և Սյունիքում կառուցված չորս նոր ջրհորների և ջրագծերի, որոնք խմելու ջուր են մատակարարում համայքների բնակիչներին և հոգում են նրանց գյուղատնտեսական կենդանիների խնամքի կարիքները, շրջաններում կառուցվել է պոմպակայան, որի միջոցով ոռոգվում է յոթ համայնքների 300հա չորային հողերը:
ԱԳԶԿ-ի ոռոգման նախաձեռնությունների նպատակն է ստեղծել ոռոգման արդյունավետ ժամանակացույց յուրաքանչյուր առանձին մշակաբույսի համար և ի վերջո` նպաստել երկրի բոլոր շրջաններում ոռոգման արդյունավետ ու կայուն համակարգի ստեղծմանը:
ՀԱԱՀ-ի Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում ջրի օգտագործման կառավարման հետազոտական կենտրոն
Ջրի խնայողություն` արդյունավետ ջրօգտագործման և գիտության նվաճումների վրա հիմնված կառավարման միջոցով
ՀԱԱՀ-ի Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում ջրի օգտագործման կառավարման հետազոտական կենտրոնը (այսուհետ` Կենտրոն) ստեղծվել է 2002 թվականին ԱԳԶԿ հիմնադրամի իրավանախորդ ԱՄՆ ԳԴ ՄԱԾ-ի աջակցությամբ` համայնքների և ջրօգտագործողների ասոցիացիաների կողմից ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և կառավարումը խթանելու նպատակով: Հետազոտական կենտրոնը գործում է ՀԱԱՀ-ի Խորհրդատվական (Ագրոգիտասփյուռ) ծառայության ներքո`ԱԳԶԿ հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ: Հետազոտական կենտրոնի միջոցով ԱԳԶԿ-ն իրականացնում է ոռոգման բարելավման ծրագրեր, տրամադրում է խորհրդատվություն և իրականացնում է կիրառական հետազոտությունների ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել ֆերմերներին ջրի կառավարման արդի տեխնոլոգիաների կիրառման գործում: Կենտրոնը հագեցած է հետազոտական լաբորատորիայով և ոռոգման դաշտային լաբորատորիայով:
Կենտրոնի կապի միջոցները.
Տերյան փող 74, Երևան 375009, ՀՀ
Խորհրդատվական (Ագրոգիտասփյուռ) ծառայություն
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Հեռ.` (374 10) 54 05 86 (374 10) 54 05 86 , 54 05 96
Ֆաքս` (374 10) 56 07 11
Էլ. փոստ` ags@armagroacad.am,sfwmrc@yahoo.com
Կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունները
Հողի խոնավության մոնիթորինգ
- Հողի խոնավության չափում
- Հողի խոնավության գնահատում
- Հողի խոնավության վերահսկում
- Ոռոգման ժամանակացույցի սահմանում
- Ջրելու ստանդարտների սահմանում
- Ոռոգման ստանդարտների սահմանում
Մակերևույթային ոռոգման գնահատում
- Գրունտային ջրերի ֆիզիկական որակների բացահայտում
- Ջրելու մեխանիզմի չափում
- Ոռոգման ջրի կառավարում դաշտային պայմաններում
- Ջրելու մեխանիզմի գնահատում
- Ջրելու մեխանիզմի բարելավում
Կանխատեսումներ և ագրո-եղանակային (ԱգրոԿլիմա) տվյալների արդյունավետ օգտագործում էլեկտրոնային կայանների միջոցով
- ԱգրոԿլիմա տվյալների մուտքագրում
- Ջրօգտագործման կանխատումներ և պլանավորում` ԱգրոԿլիմա տվյալների միջոցով
- Խոնավության հագեցվածության գնահատում
- Արդյունավետ ջրօգտագործում` ագրոտեխնիկական միջոցառումների միջոցով
Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ժամանակացույցի որոշման նոր տեխնոլոգիա
- Գոլորշիացման ծավալի չափում
- Ոռոգման ժամանակի որոշում
- Ջրօգտագործման նմուշմների սահմանում
- Ոռոգման ժամանակացույցերի սահմանում
Համայնքային ջրհորների ջրային պաշարների արդյունավետ օգտագործում
- Ոռոգման ջրի գնահատում
- Համայնքային ջրհորների շահագործման գնահատում
- Ոռոգման ջրի օգտագործման արդյունավետության գնահատում
- Համայնքային ջրհորհների ջրային պաշարների արդյունավետ օգտագործում
Ոռոգման թեմաներով դասընթացներ, խորհրդատվություն/գիտելիքների փոխանցում
- Ոռոգման հիմունքներ
- Ոռոգման նոր տեխնոլոգիաներ
- Ոռոգման բարելավում
- Ոռոգման թեմաներով դասընթացներ, խորհրդատվություն/գիտելիքների փոխանցում
Ոռոգման նոր տեխնոլոգիաների ներկայացում` դաշտային փորձարկումների միջոցով
- Ոռոգման ջրի մատակարարում, բաշխում, ջրելու մեխանիզմ
- Ոռոգման արդյունավետության բարձրացում
- Ջրօգտագործման պլանավորում
- Ջրելու մեխանիզմ
Ջրի չափում, ջրամատակարարում, ջրի գնահատում
- Ոռոգման ջրի գնահատում
- Ջրի չափում
- Ջրօգտագործման մասին տեղեկատվություն
- Ջրի դիմաց վճարումների գնահատում: