Ջերմոցներ
ԱԳԶԿ հիմնադրամի «Ջերմոցներ» ծրագիրը 1400մ² ջերմոցային տարածքում բանջարեղենի (լոլիկ, վարունգ) 14 նոր սորտերի սերմերի փորձարարական մշակության նախաձեռնություն է` արդյունքները Արարատի, Արամվիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի շահագրգիռ ֆերմերներին ցուցադրելու նպատակով: Ծրագիրը կիրականացվի Արարատի Մարզի գ. Դարակերտում տեղակայված մասնավոր ջերմոցում:
Հայաստանում «RijkZwaan» ընկերության հետ համատեղ իրականացված առաջին նախաձեռնությունը ջերմոցային մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայի ներկայացմանը նվիրված սեմինարն էր, որը կազմակերպվել էր տեղական ֆերմերների համար 2010 թվականի օգոստոսի 9-ին:
ՀՄԿ–ACDI/VOCA համագործակցությամբ իրականացվող «Ջրից դեպի շուկա» ծրագրի շահառու ֆերմերները և ԱՄՆ ԳԴ/ՔԱՐԴ-ի կողմից աջակցվող ֆերմերային կոոպերատիվների ղեկավարները մասնակցեկցին սեմինարին, որի ընթացքում ներկայացվեցին և սեմինարի մասնակիցներին բաժանվեցին լոլիկի, վարունգի, պղպեղի և սալաթի տարբեր սորտերի սերմեր:
ԱԳԶԿ-ն կտրամադրի մշակության համար անհրաժեշտ բոլոր միջոցները Դարակերտի ջերմոցում փորձարարական ծրագրի իրականացման համար` ներառյալ pH չափիչ գործիք, պարարտանյութի անալիզատորներ և էլեկտրաէներգիայի հաշվիչ: Այդ սարքերը կօգնեն ֆերմերներին հսկել հողի որակը և ջրածնային ցուցիչը (pH) հողում:
Ծրագրի պիլոտային փուլն իրականցվել է ջերմոցներում, որտեղ տնկվել և մշակվել են վարունգի չորս սորտերի սերմեր: «RijkZwaan» ընկերության գյուղատնտես Անդրեյ Գալագուրիան երկու անգամ այցելել է Հայաստան, վերահսկել ամբողջ գործընթացը և անց է կացրել ներկայացված բարձրորակ սերմերի մշակության տեխնոլոգիաների թեմաներով դասընթացներ: Մասնակիցների խոսքերով` դասընթացները բավականին արդյունավետ էին, քանի որ ուղեկցվում էին դաշտային այցերով դեպի այն ջերմոցները, որտեղ գործնականում կիրառվել են ներկայացվող տեխնոլոգիաները:
Առաջին փուլի արդյունքում Հայաստանի շուկայում հայտվեցին վարունգի չորս նոր սորտեր: Երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել ընդլայնելով տեղական ջերմոցներում բարձրորակ լոլիկի նոր սորտերի սերմերի տեսականին, ինչպես նաև ներկայացնել վարունգի նոր սորտերի սերմեր:
Ծրագրի նպատակն է օգնել ջերմոցային տնտեսվարողներին/ֆերմերներին նոր, բարձրարժեք և բարձրորակ գյուղմթերքներ արտադրելու իրենց կարողությությունների զարգացման գործում` լոլիկի և վարունգի նոր սորտերի մշակության տեխնոլոգիայի ներկայացման և տեղական շուկայում դրանց իրացմանն աջակցելու միջոցով: Ցուցադրական այս ծրագրի շնորհիվ ձեռքբերված փորձը և ստացված եկամուտը կօգնի ֆերմերներին կազմակերպել տեղական շուկայում «ամենալավ իրացվող» այն սորտերի առևտրային ծավալներով արտադրությունը, որոնք որպես բարձրարժեք գյուղմթերքներ կարող են ունենալ հեռանկարային պահանջարկ Հայաստանում:
Ակնկալվող արդյունքներն են`
1. Առնվազն 100 ջերմոցային տնտեսվարողներ հնարավորություն կունենան մշակելու 14 տեսակի նոր բարձրարժեք գյուղատնտեսական մթերքներ.
2. Կստեղծվեն ֆերմերների եկամուտների ավելացման հնարավորություններ:
Բույսերի փոշոտում իշամեղվի կողմից. վնասատուների դեմ ինտեգրված պայքարի (ՎԴԻՊ) նոր մեթոդների կիրառությունը ջերմոցներում բանջարեղենի մշակության համար
09 - հունվարի - 2011
Այս առավելությունները ներառում են`
- Ակտիվ են ցածր ջերմաստիճաններում (5°C), քամոտ ու ամպամած եղանակային պայմաններում.
- Արդյունավետ են ջերմոցներում, բարձր թունելներում և բացօթյա տեղանքներում.
- Ապահովում են ավելի բարձր բերքատվություն (մինչև 50%) և բանջարեղենի մեծ ու բարձրորակ պտուղներ, օրինակ` լոլիկ, պղպեղ, հապալաս և վարունգի որոշ տեսակներ:
Ծանոթանալով այս տեղեկատվությունը 2010թ. մայիսին Նիդեռլանդներ կատարած այցի շրջանակներում` ՔԱՐԴ-ի մասնագետներն ինտենսիվ աշխատանքներ են տարել կարճ ժամկետներում փոշոտման նոր տեխնոլոգիաները Հայաստանի ջերմոցային տնտեսություններում ներկայացնելու ուղղությամբ:
Ներկայում, տեղական ջերմոցների շուրջ 30հա տարածքում մշակաբույսերի փոշոտումը կատարվում է իշամեղուների կողմից: Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կրճատել աշխատատարությունը, մեծացնել լոլիկի և վարունգի «նարզվան» տեղական սորտի բերքատվությունը, ինչպես նաև բարելավել բանջարեղենի որակը: Այն կմեծացնի նաև տեղական ջերմոցային արտադրանքի մրցունակությունը` հատկապես հաշվի առնելով բնական գազի գների թանկացումները, ինչպես նաև Իրանից ու Թուրքիայից բանջարեղենի ներմուծմամբ պայմանավորված ուժեղ մրցակցությունը:
Որպես կենսաբանական պայքարի միջոց` իշամեղվի ներկայացումը Հայաստանում հնարավոր եղավ իրականացնել հոլանդացի փորձագետ Կիս Արկեստեյջնի և Նիդեռլանդների կառավարության «Նիդեռլադների ավագ փորձագետներ» հիմնադրամի (PUM) ավագ փորձագետ Օտտո Վագենաարի հետ համագործակցության արդյունքում, ովքեր ՔԱՐԴ-ին ներկայացրեցին բույսերի կենսաբանական պաշտպանության և բնական փոշոտման ոլորտներում համաշխարհային շուկայի առաջատար նիդեռլանդական «Koppert B.V.» (Կոպպերտ Բ.Վ.) կորպորացիային: Իշամեղուները ջերմոցային տնտեսություններին բաժանելուց անմիջապես հետո նշված ընկերության մասնագետն այցելեց բոլոր այն ջերմոցները, որտեղ ներկայացվել էին փեթակները, տրամադրեց խորհրդատվություն փեթակների տեղադրման, իշամեղուների խնամքի և հարակից այլ հարցերի առնչությամբ:
«Koppert B.V.» ընկերության կողմից շարունակական և հետևողական աջակցությունը հնարավորություն տվեց կազմակերպել ուսուցողական դասընթացներ ու խորհրդատվություն, որոնց շնորհիվ ապահովվեց ներմուծումից հետո իշամեղուների բաց թողումը կարճ ժամկետում:
Ջերմոցային տնտեսություններում 2011 թվականին մեկնարկած ՔԱՐԴ-ի նոր նախաձենությունը «Վնասատուների դեմ ինտեգրված պայքարի (IPM/ՎԴԻՊ) համակարգերի պիլոտային ներդրումը Հայաստանում» ծրագիրն է: Այդպիսի ծրագրի իրականացման անհրաժեշտությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը դարձել է հայ ֆերմերների մտահոգության առարկա: Շուկայում գոյատևելու համար տեղացի ֆերմերներն օգտագործում են քիմիական պեստիցիդներ և հիվանդությունների դեմ պայքարի այնպիսի միջոցներ, որոնք մեծ մասամբ ոչ միայն արդյունավետ չեն, այլև աղտոտում են շրջակա միջավայրը, վտանգավոր են ֆերմերների առողջության համար և ամենակարևորը` բուժման այդ մեթոդների կիրառումը հանգեցնում է անապահով սննդի արտադրությանը, քանի որ ֆերմերները ստիպված են բույսերը մշակել թունավոր քիմիկատներով անգամ վեգետացիայի ամենավերջին շրջաններում:
Հարկ է նշել, որ ֆերմերները հաճախ օգտագործում են թանկ քիմիկատներ, որոնց կիրառումն արդեն մի քանի տարի արգելված է ԵՄ անդամ պետություններում, մինչդեռ, բույսերի կենսաբանական պաշտպանության առավել արդյունավետ մեթոդները մոռացության են մատնվել Խորհրդային Միության փլուցումից հետո:
Լոլիկի մշակաբույսերը ոչնչացնող հիմնական վնասատուներն են սպիտակաթևիկները, տերևակերները և ոստայնատզերը:
Ինչպես արդեն նշվել է, բույսերի փոշոտումն իշամեղուների կողմից ապահովում է մի շարք օգուտներ ջերմոցային տնտեսությունների համար, քանի որ այն թույլ է տալիս ավելացնել բերքատվությունը շուրջ 20-30 տոկոսով և ստանալ ավելի ողորկ ու մեծ պտուղներ: Սակայն, փոշոտման այս մեթոդն ունի զգալի սահմանափակումներ վնասատուների և հիվանդությունների դեմ քիմիական պայքարի միջոցների կիրառության առումով, որոնք դժվարություններ են ստեղծում ֆերմերների համար: Այս ծրագրի թիրախում կլինեն վնասատուների դեմ պայքարի նոր մեթոդների ներկայացումը և ջերմոցային տնտեսություններում արգելված քիմիկատների փոխարինումը:
Նպատակներ
- ՎԴԻՊ մեթոդների և համաշխարհային առաջադեմ փորձի մասին իրազեկում`
- ջերմոցային տնտեսվարողների շրջանում
- տեղական գյուղատնտեսների շրջանում
- հանրային գործակալությունների շրջանում:
- Ջերմոցային տնտեսություններում ՎԴԻՊ մեթոդների կիրառման օգուտների բացահայտում` բույսերի պաշտպանության ավանդական քիմիական մեթոդների համեմատությամբ.
- Հայաստանում ՎԴԻՊ-ի ներդրման հետ կապված խնդիրների/նրբությունների բացահայտում:
Ակնկալվող արդյունքներ
- Կհանդիսանա որպես կրթական կենտրոն ջերմոցային տնտեսվարողների համար, որտեղ նրանք կարող են համոզվել, որ ջերմոցային պայմաններում կարելի է աճեցնել մշակաբույսեր` չկիրառելով վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի սինթետիկ քիմիկատներ
- Տեղական շուկայում և տեղական պայմաններում նման տեխնոլոգիայի կիրառության ծախսերի և օգուտների հաշվարկ, որը կներկայացվի ֆերմերներին, որպեսզի նրանք գնահատեն ՎԴԻՊ մեթոդների արդյունավետությունը
- Անցում դեպի շրջակա միջավայրի համար անվնաս և ապահով ջերմոցային մշակաբույսերի արտադրությանը, Հայաստանում ջերմոցային մշակաբույսերի մշակման ոլորտում սինթետիկ քիմիկատների օգտագործման պրակտիկայի կրճատում.
- ՎԴԻՊ մեթոդների կիրառության համար նախատեսված «գործողությունների ցանկ» ցուցումների մշակում:
Իրականացում
Երկու ջերմոցային տնտեսություններին կցուցաբերվի աջակցություն հետևյալ կիրառությունների ոլորտում`
- գիշատիչ միջատները` որպես վնասատուների դեմ կենսաբանական պայքարի միջոցներ,
- շրջակա միջավայրի համար անվնաս արմատային համակարգի խթանիչներ.
- իսկական ալրացողի դեմ պայքարի համակարգեր,
- բնական փոշոտման համակարգեր (բույսերի փոշոտում իշամեղուների կողմից):
Ջերմոցային տնտեսություններում ՎԴԻՊ-ի կիրառության բոլոր գործընթացների մոնիթորինգը և վերահսկողությունը կիրականացվի հրավիրված փորձառու գյուղատնտեսի կողմից:
Պիլոտային ծրագիրը կիրականացվի այն ջերմոցներում, որտեղ մշակվում է ամենատարածված ջերմոցային բանջարեղենը` լոլիկ: