Մրտ
30
Վերջերս Հայաստանի Հանրապետություն էին այցելել Ավստրիայի անասնաբույծների ակադեմիայի գլխավոր տնօրեն պարոն Մարտին Ստեգֆելները, միջազգային դասընթացների կազմակերպման պատասխանատու տիկին Հաննա Լիխտենվագները և Եվրոպառլամետում ավստրիայի պատգամավոր պարոն Ալեքսանդեր Բերնհուբերը: Այցի նպատակն էր ֆերմերների համար անասնաբուծության կրթական ծրագրի և վերջինիս իրականացման մեթոդների ներկայացումը։ Դասընթացում ներառված են տեսական և գործնական ուսուցումներ, որոնք կիրականացվեն ինչպես առցանց (webinar, farminar, e-learning), այնպես էլ Ավստրիայում գործնական պարապմունքների միջոցով։