ՀՀ-ում կենդանիների և դրանց պահման տարածքների նույնականացում և հաշվառում

ՕԺԱՆԴԱԿՈՂ՝

Երկիր/Տարածաշրջան

Հայաստան/Շիրակ, Լոռի, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն

Ծրագրի իրականացման համար նախատեսված ժամանակաշրջան

1 նոյեմբեր, 2018թ․ - 31 դեկտեմբեր, 2020թ․ 

Կենդանիների նույնականացումը և հաշվառումը արտադրության ոլորտից բխող հետագծելիության ապահովման  համակարգ է, որն ուղղված է կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության խնդիրների հայտնաբերմանը: Կենդանիների նույնականացման նպատակը երկրում կենդանիների առողջության հսկողության ուժեղացումն է` որոշակի կենդանիների նույնականացման և հետագծելիության ապահովման միջոցով: Առողջ կենդանիները և զարգացած գյուղատնտեսությունը կխթանեն վստահությունը սպառողների շրջանում և կնպաստեն ներքին եւ միջազգային շուկաների պաշտպանվածությանը: Կենդանիների նույնականացումն ու հաշվառումը խիստ կարևոր է յուրաքանչյուր նախրում կենդանիների առողջության պահպանման, ինչպես նաև կենդանիների տեղաշարժի իրական ժամանակահատվածի և նրանց գտնված շինությունների, անասնաշենքերի և ամառային արոտավայրերի վերաբերյալ տեղեկությունների ապահովման համար: Այն հուսալի արտադրողներին հնարավորություն կտա մուտք գործել շուկաներ, կանխել վտանգավոր կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի տեղաշարժը և արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվել: Կենդանիների նույնականացման շարժիչ ուժը սննդամթերքի շուկաներ մուտք գործելու ձգտումն է: Ներկայումս որոշ վայրերում սպառողները պատրաստ են հավելյալ գումար վճարել այն մսի և կենդանական ծագման արտադրանքի համար, որոնց վերաբերյալ հավաստի տեղեկություն ունեն կենդանիների ծնի օրվանից սկսած: Ուստի, սննդամթերքի շղթայի աշխատողները շուկայի պահանջներին համապատասխանելու նպատակով նախատեսում են անհրաժեշտ փոփոխություններ կատարել իրենց գործողություններում: Դա արտադրության ոլորտում ներգրավված մարդկանց հնարավորություն կտա պատրաստ լինել պաշտպանելու և պահպանելու իրենց դիրքը ներքին և միջազգային շուկաներում: Հայաստանը պետք է ունենա այնպիսի համակարգ, որի շնորհիվ անասնաբույծներն ու ֆերմերները պաշտպանված կլինեն և կկարողանան ազատորեն արտադրանքներ և կենդանիներ արտահանել և ներմուծել ողջ աշխարհում:

Ելնելով վերը նշվածից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (ԱԳԶԿ/CARD) հիմնադրամը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և նրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) հետ միասին առաջարկում է օժանդակել անասնաբույժներին և անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին՝ Հայաստանում ԿՏՆՀ  համակարգի մշակման և ներդրման միջոցով իրենց տնտեսության կառավարումը բարելավելու նպատակով: 

Առաջարկվող ծրագրի իրականացումը կունենա հետևյալ ազդեցությունը՝ կենդանիների առողջության և բուծման ոլորտի բարելավում, որն էլ կնպաստի խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացմանը և ֆերմերների եկամտի ավելացմանը:

Այս ազդեցությանը հասնելու համար ծրագիրն իր առջև նպատակ է դրել հասնել հետևյալ արդյունքի՝ ընտրված պիլոտային ֆերմաներում տնտեսության կառավարման բարելավում «Կենդանիների և նրանց պահման տարածքների նույնականացման և հաշվառման համակարգի» մշակման և ներդրման միջոցով, որը հնարավոր կլինի հետագայում տարածել ողջ հանրապետությունում: Իսկ ծրագրի իրականացման արդյունքում կավելանան անասնաբույժների և ֆերմերների՝ իրենց պարտականությունները արդյունավետ կերպով կատարելու կարողությունները, և հիմք կստեղծվի հետագայում կենդանիների նույնականացման և հաշվառման  համակարգի ներդրման համար:

Ծրագրի իրականացումը նախատեսում է հետևյալ երկու առաջնային արդյունքների ապահովումը.

Առաջնային արդյունք 1. Ծրագրի շահառուների՝ պետական պաշտոնյաների, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, անասնաբույժների և այլոց իրազեկվածության բարձրացում  կենդանիների նույնականացման և հաշվառման, ֆերմայի կառավարման, շրջակա միջավայրի պահպանության և կենդանիների բարեկեցության/պաշտպանության բարելավման վերաբերյալ:  

Առաջնային արդյունք 2. Անասնաբույժների և անասնապահությամբ զբաղվող ֆերմերների՝ կենդանիների նույնականացման և հաշվառման, ֆերմայի կառավարման, շրջակա միջավայրի պահպանության և կենդանիների բարեկեցության/պաշտպանության ոլորտի տեխնիկական և կազմակերպչական կարողությունների զարգացում: